Բլոգ

04.09.2024

Օդային, ծովային թե՞ ցամաքային բեռնափոխադրումներ․ ո՞րն ընտրել ձեր բիզնեսի համար

 

Արագ փոփոխվող և զարգացող բիզնես աշխարհում ճիշտ  ընտրված լոգիստիկ լուծումները ընկերությունների համար կարող են բացել համաշխարհային շուկա տանող ճանապարհը։ 

Ճիշտ բեռնափոխադրման մեթոդի ընտրությունը՝ լինի դա օդային, ծովային, ցամաքային, թե մի քանի եղանակի համադրություն կարող է ձեր բիզնեսին հնարավորություն տալ հասնելու նոր հաճախորդների ողջ աշխարհում, կազմակերպել մատակարարման շղթան և առանձնանալու մրցակցային շուկաներում։ Յուրաքանչյուր փոխադրամիջոց ունի իր առավելությունները և լոգիստիկ ռազմավարությունը կազմակերպելիս կարևոր է, որ հաշվի առնվի տվյալ իրավիճակի առանձնահատկությունները։

Valantis Group-ի փորձագետների աջակցությամբ դուք կարող եք կատարել լավագույն ընտրությունը՝ ընդլայնելու ձեր բիզնեսի հասանելիությունը և կատարելագործելու լոգիստիկ շղթան։ Ստորև ձեզ ենք ներկայացնում յուրաքանչյուր մեթոդի առավելությունները

 

Օդային Փոխադրումներ

Օդային բեռնափոխադրումները հարմար տարբերակ են արագ փոխադրման անհրաժեշտություն ունեցող արժեքավոր բեռների համար։ Valantis Group-ը տրամադրում է հուսալի և ապահով օդային բեռնափոխադրման ծառայություններ, որոնք երաշխավորում են բեռների ժամանակին առաքումը նույնիսկ մեծ հեռավորությունների վրա։

Օդային Փոխադրումների Առավելությունները.

  • Արագություն․ օդային փոխադրումները ամենաարագն են, իդեալական են շտապ առաքումների համար։
  • Անվտանգություն․ օդանավակայաններում կիրառվում են խիստ անվտանգության կանոններ, որոնք նվազեցնում են վնասի կամ կորստի ռիսկը։ 
  • Կանխատեսելի ժամկետներ․ այլ փոխադրման տարբերակների համեմատ հնարավոր է ավելի ճշգրիտ կանխատեսել առաքման հստակ ժամկետը։
  • Հետագծելիություն և Գլոբալ Հասանելիություն․ օդային բեռնափոխադրումները ընձեռում են լիարժեք հետագծմանհնարավորություն, ինչը ապահովում է միջազգային առաքումների թափանցիկությունն ու հասանելիությունը։

Երբ Ընտրել Օդային Փոխադրումներ. Եթե ձեր բիզնեսին անհրաժեշտ է արագ առաքում բարձր արժեք ունեցող, փոքր ծավալի ապրանքների համար ապա օդային փոխադրումները լավագույն ընտրությունն են։ Մանրամասների համար այցելեք մեր Օդային Փոխադրումների Ծառայություններ բաժինը։

 

Ծովային Փոխադրումներ

Ծովային փոխադրումները հաճախ ամենամատչելի բեռնափոխադրման տարբերակն են՝ մեծ տարածքներով ու մեծ ծավալի բեռների փոխադրման համար։ Valantis Group-ը առաջարկում է ծովային փոխադրումների բազմաֆունկցիոնալ ծառայություններ, ներառյալ ինչպես Լրիվ Կոնտեյներային Բեռնումներ (FCL), այնպես էլ Կոնտեյների Կիսաբեռնումներ (LCL)՝ ապահովելու տարբեր բիզնեսների պահանջներին համապատասխան բեռնափոխադրումներ։

Ծովային Փոխադրումների Առավելությունները.

  • Ծախսերի Խնայողություն․ Ծովային փոխադրումը ամենաարդյունավետն է մեծ ծավալի բեռների համար։
  • Տարողունակություն․ Խոշոր կոնտեյներներն ապահովում են մեծ ու ծանր բեռների արդյունավետ փոխադրումը, իսկ LCL տարբերակով հնարավոր է օգտագործել կոնտեյները համատեղ այլ ընկերությունների բեռների հետ։
  • Բազմազանություն․ Ծովային փոխադրումները կարող են փոխադրել տարբեր տեսակի բեռներ, ներառյալ՝ վտանգավոր նյութեր, խոշոր ապրանքներ և ծանր սարքավորումներ։

Երբ Ընտրել Ծովային Փոխադրումներ. Ծովային բեռնափոխադրումները հարմար են մեծ, ոչ շտապ բեռների համար։ Եթե դուք փոխադրում եք արդյունաբերական ապրանքներ, հումքեր կամ մեծ ծավալի այլ ապրանքներ, սա լավագույն տարբերակն է։  

Ցամաքային Փոխադրումներ

Ինչու Ընտրել Մեր Ցամաքային Բեռնափոխադրումները

Ցամաքային բեռնափոխադրումը առաջնային ընտրություն է, երբ ձեր բեռը պետք է հասնի վերջնական նպատակակետ՝ օդային կամ ծովային փոխադրման վերջնափուլից հետո։ Valantis Group-ի փորձառու թիմն ու նորագույն տեխնոլոգիաներով համալրված բեռնատարները երաշխավորում են բարձր մակարդակի անվտանգություն և հուսալիություն՝ նույնիսկ խիստ ժամանակացույցերի պարագայում։

Լավագույն Փոխադրման Տարբերակի Ընտրությունը՝ Valantis Group-ի Հետ

Ձեր բիզնեսի համար լավագույն փոխադրման տարբերակի ընտրությունը կախված է առաքման արագությունից, ծախսերից, բեռի չափից և նպատակակետից։ Valantis Group-ը առաջարկում է ոչ միայն օդային, ծովային և ցամաքային փոխադրումներ, այլև ամբողջական լոգիստիկ լուծումներ՝ սկսած FCL և LCL տարբերակներից մինչև համակցված ծառայություններ, որոնք ընդգրկում են մատակարարման շղթայի բոլոր փուլերը։ Valantis-ի հետ դուք ստանում եք լիարժեք A-ից Z լոգիստիկ լուծում՝ անհատականացված ձեր բիզնեսի կարիքներին։

Մեր փորձառու և նվիրված թիմը պատրաստ է աջակցել ձեզ ամեն քայլում՝ սկսած գործընթացի նախապատրաստումից մինչև բեռների վերահսկողություն և ապահով կառավարում։ Մանրամասն տեղեկանալու համար մեր ծառայությունների մասին՝ այցելեք Ծառայությունների էջ և պարզեք, թե ինչպես կարող է Valantis Group-ը բարելավել ձեր լոգիստիկ ռազմավարությունը։

 

Բլոգ

05.09.2024

Վտանգավոր բեռների փոխադրում. ինչ պետք է իմանալ

 

 

Վտանգավոր բեռների փոխադրումը կարևոր և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է հատուկ պատրաստվածություն, կանոնակարգերի հստակ պահպանում և անվտանգության միջոցների ճիշտ կիրառում։ Անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է ներառում վտանգավոր բեռների փոխադրումը, ինչպես նաև ինչ պահանջներ են դրված միջազգային և տեղական իրավական ակտերով։

Ի՞նչ է վտանգավոր բեռը

Վտանգավոր բեռներ են այն նյութերն ու առարկաները, որոնք կարող են վտանգ սպառնալ մարդկանց, գույքին կամ շրջակա միջավայրին փոխադրման ընթացքում։ Դրանք կարող են լինել.

  • Պայթուցիկ նյութեր
  • Գազեր (սեղմված, հեղուկացված, դյուրավառ կամ ոչ դյուրավառ)
  • Դյուրավառ հեղուկներ
  • Թունավոր և վարակիչ նյութեր
  • Ռադիոակտիվ նյութեր
  • Քայքայիչ նյութեր

Այս նյութերը պահանջում են հատուկ մոտեցում՝ ապահովելու նրանց անվտանգ տեղափոխումը։

Ի՞նչ պետք է իմանալ նախքան վտանգավոր բեռների փոխադրումը

 

1. Օրենսդրական կարգավորումներ

Վտանգավոր բեռների փոխադրումը կարգավորվում է միջազգային և ազգային օրենսդրությամբ։ Դրանք սահմանում են բեռների անվտանգ տեղափոխման հիմնական կանոններն ու պահանջները։

 

Միջազգային համաձայնագրերից են․

 

ADR: Ճանապարհային վտանգավոր բեռների փոխադրման համաձայնագիր

RID: Վտանգավոր բեռների երկաթուղային փոխադրման կանոնակարգ

IMDG: Վտանգավոր բեռների ծովային փոխադրման կանոնակարգ

 

Տեղական օրենքներ

Յուրաքանչյուր երկիր ունի իր հատուկ օրենսդրությունը, որը լրացնում է միջազգային նորմերը։ Նախքան փոխադրումը սկսելը, համոզվեք, որ ձեր բեռը համապատասխանում է այդ պահանջներին։

 

2․Փաթեթավորում և մակնշում

Փաթեթավորումը և մակնշումը ոչ միայն պաշտպանում են բեռը ֆիզիկական վնասներից, այլև նվազեցնում են արտահոսքի և հնարավոր վթարների ռիսկերը։ Դրանք պետք է կատարվեն սահմանված կարգով՝ ապահովելով նյութերի անվտանգությունը և ճանաչելիությունը։ Թեև կարող են տարբեր բեռների և երկրների դեպքում փոքր-ինչ տարբերվել, դրանք հիմնականում ներառում են․

Փաթեթավորման հիմնական պահանջները

  1. Պաշտպանություն ֆիզիկական վնասներից: Փաթեթավորումը պետք է լինի դիմացկուն՝ բեռի տեղափոխման ընթացքում վնասներից խուսափելու համար։
  2. Արտահոսքի կանխարգելում: Հատուկ փաթեթավորման միջոցով պետք է կանխեն նյութերի արտահոսքը կամ փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ։
  3. Պետք է ընտրել համապատասխան փաթեթավորում, որը նախատեսված է տվյալ վտանգավոր նյութերի անվտանգ տեղափոխման համար՝ ապահովելով պաշտպանություն նյութի բնույթին համապատասխան հնարավոր ռիսկերից։

 

Մակնշման պահանջները

  1. Վտանգավորության դասի նշաններ: Բեռը պետք է պիտակավորված լինի՝ նշելով դրա վտանգավորության դասը (օրինակ՝ դյուրավառ, թունավոր, ռադիոակտիվ և այլն)։
  2. ՄԱԿ-ի համարը (UN Number): Յուրաքանչյուր վտանգավոր բեռ պետք է ունենա հատուկ նույնականացուցիչ՝ ՄԱԿ-ի համարը, որը տալիս է տեղեկատվություն բեռի տեսակի մասին։
  3. Տեղեկատվական պիտակներ: Պիտակները պետք է ներառեն տվյալներ բեռի պահպանման, տեղափոխման պայմանների, ինչպես նաև բեռի հետ վարվելու եղանակների մասին։

 

3․Համապատասխան փաստաթղթավորում
Վտանգավոր բեռների փոխադրումը պահանջում է մանրակրկիտ և ճշգրիտ փաստաթղթավորում՝ որը երաշխավորում է բեռի անվտանգությունը, համապատասխանում է օրինական պահանջներին և ապահովում է արագ ու արդյունավետ արձագանք արտակարգ իրավիճակներում։ Այս փաստաթղթերը ոչ միայն պարտադիր են կարգավորող պահանջների համար, այլև կարևոր միջոց են բոլոր ներգրավված կողմերի համար՝ ռիսկերը նվազեցնելու և պատասխանատվությունները հստակեցնելու նպատակով։

 

Հիմնական փաստաթղթերն են՝

  1. Փոխադրման փաստաթուղթ
    Ներկայացնում է բեռի մանրամասները՝ վտանգավորության դաս, քանակ, պահպանման պայմաններ։ Պարտադիր է միջազգային փոխադրման համար։
  2. Արտակարգ իրավիճակների հրահանգներ
    Պարունակում է քայլեր արտահոսքի, վթարի կամ այլ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար՝ նվազեցնելով մարդկանց ու շրջակա միջավայրի վտանգը։

 

Վալանտիս Գրուպը՝ Ձեր Գործընկերը Վտանգավոր Բեռների Փոխադրման Հարցում

Վալանտիս Գրուպը, որպես փորձառու լոգիստիկ ծառայություններ մատուցող, ամբողջությամբ հոգ է տանում բեռի փաստաթղթավորման և փոխադրման գործընթացների համապատասխանության մասին։ Մեր թիմը՝

  • Աջակցում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմանը՝ ապահովելով բեռի միջազգային և ազգային կարգավորող նորմերին համապատասխանությունը։
  • Ապահովում է, որ փոխադրամիջոցները լիովին համապատասխանեն բեռի տեսակին և օրենքով սահմանվող անվտանգության պահանջներին, ունենան համապատասխան կահավորում և սարքավորումներ։

Ընտրելով Վալանտիս Գրուպը, դուք կարող եք վստահ լինել, որ ձեր բեռը կտեղափոխվի ապահով և ժամանակին՝ անկախ բեռի վտանգավորության մակարդակից։ 

 Կապ հաստատեք մեզ հետ՝ փոխադրման գործընթացը վստահ ձեռքերում տեսնելու համար։

 

Բլոգ

04.09.2024

Ինչպե՞ս կրճատել լոգիստիկ ծախսերը

 

Ժամանակակից բիզնես միջավայրում լոգիստիկ ծախսերի արդյունավետ կառավարումը կարևոր է ընկերությունների համար։ Դա ոչ միայն խնայում է գումար, այլև բարձրացնում է բիզնեսի մրցունակությունը և շահութաբերությունը։ Valantis Group-ը, ունենալով ավելի քան 8 տարվա փորձ լոգիստիկայի ոլորտում, առաջարկում է մի շարք գործնական լուծումներ՝ օգնելու ընկերություններին նվազեցնել ծախսերը և բարձրացնել արդյունավետությունը։

Ահա մի քանի հիմնական մոտեցումներ, որոնք կօգնեն կրճատել լոգիստիկ ծախսերը։

 

1. Հավաքական բեռնափոխադրումների կիրառում

Հավաքական բեռնափոխադրումները (Consolidated Freight) թույլ են տալիս միավորել մի քանի պատվերներ մեկ փոխադրամիջոցի մեջ՝ զգալիորեն նվազեցնելով տեղափոխման ծախսերը։
Այս մոտեցումը հատկապես արդյունավետ է փոքր և միջին ծավալի բեռների դեպքում, որոնք առանձին տեղափոխելիս կարող են առաջացնել ավելորդ ծախսեր։
Valantis Group-ը առաջարկում է հավաքական բեռնափոխադրումներ՝ հաճախորդներին տրամադրելով ծախսարդյունավետ լուծումներ և անվտանգ փոխադրում։

2․Երթուղիների օպտիմալացում՝ ռեսուրսների խնայման համար

Ճիշտ պլանավորված երթուղիները ոչ միայն կրճատում են վառելիքի ծախսերը, այլև արագացնում են մատակարարումը։ Մեր թիմը օգնում է գործընկերներին ընտրել ամենաարդյունավետ երթուղիները՝ հաշվի առնելով երթևեկության խտությունը և ճանապարհային պայմանները։ Այսպիսով, ձեր բեռները ժամանակին կհասնեն նպատակակետ՝ նվազագույն ծախսերով։

3. Գործընկերային հարաբերությունների արդյունավետ կառավարում

Հուսալի և փորձառու գործընկերների հետ համագործակցությունը կարևոր պայման է ռիսկերի նվազեցման և ծառայությունների բարձր որակի ապահովման համար։ Valantis Group-ը, ունենալով լայն գործընկերային ցանց, հնարավորություն է տալիս իր հաճախորդներին օգտվել առավել շահավետ պայմաններից, մատչելի գներից և ծառայությունների լայն տեսականուց։

Մեր գործընկերների հետ երկարատև հարաբերությունները մեզ թույլ են տալիս առաջարկել որակյալ և ծախսարդյունավետ լուծումներ՝ նպաստելով ձեր բիզնեսի զարգացմանը։

4. Մուլտիմոդալ բեռնափոխադրումներ

Մուլտիմոդալ բեռնափոխադրումները համատեղում են տարբեր փոխադրամիջոցներ՝ մաքսիմալ արդյունավետություն և ծախսերի խնայողություն ապահովելու համար։ Օրինակ՝ բեռները կարող են տեղափոխվել ծովով երկար տարածությունների համար, այնուհետև բաշխվել ավտոմոբիլային փոխադրամիջոցներով։

Այս մոտեցումը թույլ է տալիս.

  • Նվազեցնել տեղափոխման ծախսերը երկար հեռավորությունների դեպքում։
  • Ընտրել ամենախնայող տրանսպորտային տարբերակները՝ առանց որակի վնասման։

Valantis Group-ը կօգնի ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բեռների համար՝ ապահովելով անվտանգություն և արդյունավետություն։

 

5. Պահեստավորման արդյունավետ կառավարում 

Պահեստավորումը լոգիստիկ ծախսերի կառավարման կարևոր տարր է։ Ճիշտ տեղակայված և օպտիմալ օգտագործվող պահեստը նվազեցնում է տեղափոխման ծախսերը, արագացնում առաքումները և ապահովում բեռների անվտանգ պահպանում։ Պլանավորման արդյունավետ մոտեցումը թույլ է տալիս խուսափել ավելորդ ծախսերից և ապահովել ժամանակին բաշխում։ Վալանտիսը կօգնի կազմակերպել տեղափոխումները դեպի պահեստ և պահեստից դեպի վերջնական վայրը՝ ապահովելով գործընթացի արդյունավետություն և անխափան աշխատանքը


Լոգիստիկ ծախսերի նվազեցումը պահանջում է համակարգված պլանավորում և գործնական կիրառելի լուծումների մշակում։ Valantis Group-ը, իր փորձառությամբ և հմտություններով, օգնում է բիզնեսներին օպտիմալացնել ծախսերը և բարելավել բեռնափոխադրումների արդյունավետությունը։

Բլոգ

05.09.2024

Ինկոտերմսի հիմնական տերմինները և դրանց նշանակությունը

 

Ինկոտերմսը (Incoterms) միջազգային առևտրային պայմանագրերի ստանդարտացված տերմիններ են, որոնք մշակվել են Միջազգային Առևտրային Պալատի կողմից՝ հստակեցնելու վաճառողի և գնորդի պարտականությունները: Դրանք թույլ են տալիս կողմերին որոշել, թե ով է կրում ապրանքի տեղափոխման ծախսերը և պատասխանատվությունը՝ իջեցնելով ռիսկերը և վեճերի հնարավորությունը:

Այս պայմանագրային տերմինները կիրառվում են արտահանուման և ներկրումներման ժամանակ։ Ինկոտերմսի տերմիններից շատերը հարմար են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մինչդեռ որոշները նախատեսված են միայն կոնկրետ տեսակի փոխադրումների համար։

Ձեզ ենք ներկայացնում ինկոտերմսի հիմնական տերմինները և դրանց բացատրությունը․

EXW (Ex Works/Գործարանից)
Վաճառողը տրամադրում է ապրանքը իր ձեռնարկությունում կամ այլ նշված վայրում, օրինակ՝ գործարանում կամ պահեստում: Գնորդը պատասխանատու է տրանսպորտային և մաքսազերծման բոլոր ծախսերի, ինչպես նաև ապրանքի տեղափոխման ռիսկերի համար:

FCA (Free Carrier/Մինչև բեռնափոխադրողի մոտ)
Վաճառողը մաքսազերծված ապրանքը փոխանցում է բեռնափոխադրողին՝ իր տարածքում բեռնում իրականացնելով։

FAS (Free Alongside Ship/Մինչև նավի կողքը)
Վաճառողը ապրանքը հասցնում է նավի մոտ, որից հետո բոլոր ծախսերն ու ռիսկերը անցնում են գնորդին։ Կիրառվում է միայն ջրային փոխադրումների դեպքում։

FOB (Free on Board/Մինչև նավի վրա)
Վաճառողը ապրանքը բեռնում է նավի, որից հետո բոլոր ծախսերն ու ռիսկերը անցնում են գնորդին։ Կիրառվում է միայն ջրային փոխադրումների համար։

CFR (Cost and Freight/Արժեքն ու փոխադրումը)
Վաճառողը հոգում է ապրանքը նշված նավահանգիստ տեղափոխելու ծախսերը, բեռնումից հետո ռիսկերը անցնում են գնորդին 

CIF (Cost, Insurance, and Freight/Արժեքը, ապահովագրությունն ու փոխադրումը)
Նման է CFR-ին, սակայն վաճառողը նաև ապահովագրում է ապրանքը մինչև նշված նավահանգիստ։

CPT (Carriage Paid To/Փոխադրումը վճարած մինչև)
Վաճառողը կազմակերպում և վճարում է փոխադրումը մինչև ընտրված վայր, իսկ ռիսկերը փոխանցվում են բեռնափոխադրողին։

CIP (Carriage and Insurance Paid To/Փոխադրումն ու ապահովագրությունը վճարած մինչև)
Նման է CPT-ին, սակայն վաճառողը նաև ապահովագրում է ապրանքը։

DAT (Delivered at Terminal/Հասցված է տերմինալ)
Վաճառողը պատասխանատու է բոլոր ռիսկերն ու ծախսերը՝ ապրանքը նշված տերմինալում բեռնաթափված տրամադրելու համար։

DAP (Delivered at Place/Հասցված է վայր)
Վաճառողը պատասխանատու է մինչև նշված վայրի առաքման համար, բայց բեռնաթափումը ներառված չէ։

DDP (Delivered Duty Paid/Տեղ հասցրած, մաքսը վճարած)
Վաճառողը հոգում է բոլոր ծախսերն ու ներմուծման տուրքերը՝ ապրանքը տրամադրելով գնորդին։

Ինկոտերմսի տերմինների ճիշտ ընտրությունը ձեր միջազգային առևտրային գործընթացները դարձնում է ավելի հստակ, անվտանգ և արդյունավետ։

 

Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․