Վտանգավոր բեռների փոխադրում. ինչ պետք է իմանալ
05.09.2024
Վտանգավոր բեռների փոխադրումը կարևոր և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է հատուկ պատրաստվածություն, կանոնակարգերի հստակ պահպանում և անվտանգության միջոցների ճիշտ կիրառում։ Անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է ներառում վտանգավոր բեռների փոխադրումը, ինչպես նաև ինչ պահանջներ են դրված միջազգային և տեղական իրավական ակտերով։
Ի՞նչ է վտանգավոր բեռը
Վտանգավոր բեռներ են այն նյութերն ու առարկաները, որոնք կարող են վտանգ սպառնալ մարդկանց, գույքին կամ շրջակա միջավայրին փոխադրման ընթացքում։ Դրանք կարող են լինել.
- Պայթուցիկ նյութեր
- Գազեր (սեղմված, հեղուկացված, դյուրավառ կամ ոչ դյուրավառ)
- Դյուրավառ հեղուկներ
- Թունավոր և վարակիչ նյութեր
- Ռադիոակտիվ նյութեր
- Քայքայիչ նյութեր
Այս նյութերը պահանջում են հատուկ մոտեցում՝ ապահովելու նրանց անվտանգ տեղափոխումը։
Ի՞նչ պետք է իմանալ նախքան վտանգավոր բեռների փոխադրումը
1. Օրենսդրական կարգավորումներ
Վտանգավոր բեռների փոխադրումը կարգավորվում է միջազգային և ազգային օրենսդրությամբ։ Դրանք սահմանում են բեռների անվտանգ տեղափոխման հիմնական կանոններն ու պահանջները։
Միջազգային համաձայնագրերից են․
ADR: Ճանապարհային վտանգավոր բեռների փոխադրման համաձայնագիր
RID: Վտանգավոր բեռների երկաթուղային փոխադրման կանոնակարգ
IMDG: Վտանգավոր բեռների ծովային փոխադրման կանոնակարգ
Տեղական օրենքներ
Յուրաքանչյուր երկիր ունի իր հատուկ օրենսդրությունը, որը լրացնում է միջազգային նորմերը։ Նախքան փոխադրումը սկսելը, համոզվեք, որ ձեր բեռը համապատասխանում է այդ պահանջներին։
2․Փաթեթավորում և մակնշում
Փաթեթավորումը և մակնշումը ոչ միայն պաշտպանում են բեռը ֆիզիկական վնասներից, այլև նվազեցնում են արտահոսքի և հնարավոր վթարների ռիսկերը։ Դրանք պետք է կատարվեն սահմանված կարգով՝ ապահովելով նյութերի անվտանգությունը և ճանաչելիությունը։ Թեև կարող են տարբեր բեռների և երկրների դեպքում փոքր-ինչ տարբերվել, դրանք հիմնականում ներառում են․
Փաթեթավորման հիմնական պահանջները
- Պաշտպանություն ֆիզիկական վնասներից: Փաթեթավորումը պետք է լինի դիմացկուն՝ բեռի տեղափոխման ընթացքում վնասներից խուսափելու համար։
- Արտահոսքի կանխարգելում: Հատուկ փաթեթավորման միջոցով պետք է կանխեն նյութերի արտահոսքը կամ փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ։
- Պետք է ընտրել համապատասխան փաթեթավորում, որը նախատեսված է տվյալ վտանգավոր նյութերի անվտանգ տեղափոխման համար՝ ապահովելով պաշտպանություն նյութի բնույթին համապատասխան հնարավոր ռիսկերից։
Մակնշման պահանջները
- Վտանգավորության դասի նշաններ: Բեռը պետք է պիտակավորված լինի՝ նշելով դրա վտանգավորության դասը (օրինակ՝ դյուրավառ, թունավոր, ռադիոակտիվ և այլն)։
- ՄԱԿ-ի համարը (UN Number): Յուրաքանչյուր վտանգավոր բեռ պետք է ունենա հատուկ նույնականացուցիչ՝ ՄԱԿ-ի համարը, որը տալիս է տեղեկատվություն բեռի տեսակի մասին։
- Տեղեկատվական պիտակներ: Պիտակները պետք է ներառեն տվյալներ բեռի պահպանման, տեղափոխման պայմանների, ինչպես նաև բեռի հետ վարվելու եղանակների մասին։
3․Համապատասխան փաստաթղթավորում
Վտանգավոր բեռների փոխադրումը պահանջում է մանրակրկիտ և ճշգրիտ փաստաթղթավորում՝ որը երաշխավորում է բեռի անվտանգությունը, համապատասխանում է օրինական պահանջներին և ապահովում է արագ ու արդյունավետ արձագանք արտակարգ իրավիճակներում։ Այս փաստաթղթերը ոչ միայն պարտադիր են կարգավորող պահանջների համար, այլև կարևոր միջոց են բոլոր ներգրավված կողմերի համար՝ ռիսկերը նվազեցնելու և պատասխանատվությունները հստակեցնելու նպատակով։
Հիմնական փաստաթղթերն են՝
- Փոխադրման փաստաթուղթ
Ներկայացնում է բեռի մանրամասները՝ վտանգավորության դաս, քանակ, պահպանման պայմաններ։ Պարտադիր է միջազգային փոխադրման համար։ - Արտակարգ իրավիճակների հրահանգներ
Պարունակում է քայլեր արտահոսքի, վթարի կամ այլ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար՝ նվազեցնելով մարդկանց ու շրջակա միջավայրի վտանգը։
Վալանտիս Գրուպը՝ Ձեր Գործընկերը Վտանգավոր Բեռների Փոխադրման Հարցում
Վալանտիս Գրուպը, որպես փորձառու լոգիստիկ ծառայություններ մատուցող, ամբողջությամբ հոգ է տանում բեռի փաստաթղթավորման և փոխադրման գործընթացների համապատասխանության մասին։ Մեր թիմը՝
- Աջակցում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմանը՝ ապահովելով բեռի միջազգային և ազգային կարգավորող նորմերին համապատասխանությունը։
- Ապահովում է, որ փոխադրամիջոցները լիովին համապատասխանեն բեռի տեսակին և օրենքով սահմանվող անվտանգության պահանջներին, ունենան համապատասխան կահավորում և սարքավորումներ։
Ընտրելով Վալանտիս Գրուպը, դուք կարող եք վստահ լինել, որ ձեր բեռը կտեղափոխվի ապահով և ժամանակին՝ անկախ բեռի վտանգավորության մակարդակից։
Կապ հաստատեք մեզ հետ՝ փոխադրման գործընթացը վստահ ձեռքերում տեսնելու համար։
Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․