Ինկոտերմսի հիմնական տերմինները և դրանց նշանակությունը
05.09.2024
Ինկոտերմսը (Incoterms) միջազգային առևտրային պայմանագրերի ստանդարտացված տերմիններ են, որոնք մշակվել են Միջազգային Առևտրային Պալատի կողմից՝ հստակեցնելու վաճառողի և գնորդի պարտականությունները: Դրանք թույլ են տալիս կողմերին որոշել, թե ով է կրում ապրանքի տեղափոխման ծախսերը և պատասխանատվությունը՝ իջեցնելով ռիսկերը և վեճերի հնարավորությունը:
Այս պայմանագրային տերմինները կիրառվում են արտահանուման և ներկրումներման ժամանակ։ Ինկոտերմսի տերմիններից շատերը հարմար են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մինչդեռ որոշները նախատեսված են միայն կոնկրետ տեսակի փոխադրումների համար։
Ձեզ ենք ներկայացնում ինկոտերմսի հիմնական տերմինները և դրանց բացատրությունը․
EXW (Ex Works/Գործարանից)
Վաճառողը տրամադրում է ապրանքը իր ձեռնարկությունում կամ այլ նշված վայրում, օրինակ՝ գործարանում կամ պահեստում: Գնորդը պատասխանատու է տրանսպորտային և մաքսազերծման բոլոր ծախսերի, ինչպես նաև ապրանքի տեղափոխման ռիսկերի համար:
FCA (Free Carrier/Մինչև բեռնափոխադրողի մոտ)
Վաճառողը մաքսազերծված ապրանքը փոխանցում է բեռնափոխադրողին՝ իր տարածքում բեռնում իրականացնելով։
FAS (Free Alongside Ship/Մինչև նավի կողքը)
Վաճառողը ապրանքը հասցնում է նավի մոտ, որից հետո բոլոր ծախսերն ու ռիսկերը անցնում են գնորդին։ Կիրառվում է միայն ջրային փոխադրումների դեպքում։
FOB (Free on Board/Մինչև նավի վրա)
Վաճառողը ապրանքը բեռնում է նավի, որից հետո բոլոր ծախսերն ու ռիսկերը անցնում են գնորդին։ Կիրառվում է միայն ջրային փոխադրումների համար։
CFR (Cost and Freight/Արժեքն ու փոխադրումը)
Վաճառողը հոգում է ապրանքը նշված նավահանգիստ տեղափոխելու ծախսերը, բեռնումից հետո ռիսկերը անցնում են գնորդին
CIF (Cost, Insurance, and Freight/Արժեքը, ապահովագրությունն ու փոխադրումը)
Նման է CFR-ին, սակայն վաճառողը նաև ապահովագրում է ապրանքը մինչև նշված նավահանգիստ։
CPT (Carriage Paid To/Փոխադրումը վճարած մինչև)
Վաճառողը կազմակերպում և վճարում է փոխադրումը մինչև ընտրված վայր, իսկ ռիսկերը փոխանցվում են բեռնափոխադրողին։
CIP (Carriage and Insurance Paid To/Փոխադրումն ու ապահովագրությունը վճարած մինչև)
Նման է CPT-ին, սակայն վաճառողը նաև ապահովագրում է ապրանքը։
DAT (Delivered at Terminal/Հասցված է տերմինալ)
Վաճառողը պատասխանատու է բոլոր ռիսկերն ու ծախսերը՝ ապրանքը նշված տերմինալում բեռնաթափված տրամադրելու համար։
DAP (Delivered at Place/Հասցված է վայր)
Վաճառողը պատասխանատու է մինչև նշված վայրի առաքման համար, բայց բեռնաթափումը ներառված չէ։
DDP (Delivered Duty Paid/Տեղ հասցրած, մաքսը վճարած)
Վաճառողը հոգում է բոլոր ծախսերն ու ներմուծման տուրքերը՝ ապրանքը տրամադրելով գնորդին։
Ինկոտերմսի տերմինների ճիշտ ընտրությունը ձեր միջազգային առևտրային գործընթացները դարձնում է ավելի հստակ, անվտանգ և արդյունավետ։
Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․