Վալանտիս Գրուպ - բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած վայր

Արագ և ապահով միջազգային բեռնափոխադրումներ

Վալանտիս Գրուպ - բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած վայր

Վալանտիս Գրուպ․ Ձեր հուսալի գործընկերը՝ օդում, ջրում և ցամաքում

+374(33)00-40-75 010-30-50-10 ՀՀ, Երևան, 0038, Աբելյան 6/4
Վալանտիս Գրուպ - բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած վայր

Վալանտիս Գրուպ

 

Օդային, ծովային և ցամաքային բեռնափոխադրումներ՝ դեպի աշխարհի ցանկացած կետ։

5 տարի շուկայում Վալանտիս Գրուպը Հայաստանում լոգիստիկ ծառայությունների ոլորտում մասնագիտացած ընկերություն է: Մենք իրականացնում ենք հուսալի և արագ բեռնափոխադրումներ օդային, ծովային և ցամաքային ճանապարհներով։ Մենք ձեռք ենք բերել ուղիղ համագործակցության պայամանագրեր տասնյակ միջազգային գործընկերների հետ, ինչի շնորհիվ առաջարկում ենք յուրաքանչյուր հաճախորդի անհատական կարիքներին համապատասխանեցված լոգիստիկ լուծումներ և լիարժեք վերահսկողություն՝ բեռնափոխադրման գործընթացին։
2022 թվականից մենք ընդլայնել ենք մեր ծառայությունները՝ ներառելով ներմուծման և արտահանման ծառայություններ, ինչը առավել դյուրին է դարձնում ապրանքների տեղաշարժը համաշխարհային շուկաներում։ 


Վստահեք Վալանտիս Գրուպին՝ արագ և ապահով բեռնափոխադրման համար։ 
 

 

Վալանտիս Գրուպ - բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած վայր
+

տարվա փորձ

Վալանտիս Գրուպ - բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած վայր
+

բեռնափոխադրումներ

Վալանտիս Գրուպ - բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած վայր
+

գործընկերներ

Վալանտիս Գրուպ - բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած վայր

տեսակ ծառայություն

Վալանտիս Գրուպ - բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած վայր

Ապահովագրություն լոգիստիկայում․ ինչու է այն անհրաժեշտ

Ապրանքների անվտանգ փոխադրումը լոգիստիկայի հիմնական նպատակն է, սակայն նույնիսկ ամենաճիշտ պլանավորված առաքումները կարող են բախվել անսպասելի ռիսկերին։ Բեռների ապահովագրությունը պաշտպանում է բիզնեսը ֆինանսական կորուստներից՝ ապահովելով բեռնափոխադրման շղթայի կայունությունն ու հուսալիությունը։

Ինչ է բեռների ապահովագրությունը
Բեռների ապահովագրությունը ծածկում է ապրանքների կորուստը կամ վնասը փոխադրման ընթացքում՝ լինի դա օդային, ծովային, թե ցամաքային ճանապարհով։ Այն պաշտպանում է բեռները դժբախտ պատահարներից, գողությունից, բնական աղետներից և բեռնման կամ բեռնաթափման ընթացքում հնարավոր սխալներից։

Բեռների փոխադրման հիմնական ռիսկերը

  • Պատահարներ և բախումներ – մեքենաների, նավերի կամ ինքնաթիռների վթարների հետևանքով առաջացած վնասներ։
  • Կողոպուտ և ծովահենություն – հատկապես բարձր արժեք ունեցող բեռների գողություն։
  • Եղանակային վնասներ – փոթորիկներ, ջրհեղեղներ կամ ծայրահեղ ջերմաստիճաններ։
  • Կառավարման սխալներ – սխալ առաքում, բեռնում կամ պահեստավորում։

Բեռների ապահովագրության տեսակները

  • Բոլոր ռիսկերից ապահովագրություն – պաշտպանում է գրեթե բոլոր հնարավոր կորուստներից և վնասներից՝ բացառությամբ հատուկ նշված դեպքերի։
  • Մասնավոր ռիսկերի ապահովագրություն – ծածկում է միայն պայմանագրում նշված ռիսկերը։
  • Մասնագիտացված ապահովագրություն – նախատեսված է հատուկ պայմաններ պահանջող ապրանքների համար, օրինակ՝ ջերմաստիճանային վերահսկողություն ունեցող կամ փչացվող բեռներ։

Բեռների ապահովագրության առավելությունները

  • Ֆինանսական պաշտպանություն – նվազեցնում է վնասված կամ կորցրած բեռների պատճառով առաջացող կորուստները։
  • Հանգստություն բիզնեսի համար – ընկերությունը կարող է կենտրոնանալ իր գործունեության վրա՝ վստահ լինելով, որ բեռը ապահովագրված է։
  • Հաճախորդների վստահություն – ապահովագրված առաքումները ընդգծում են պրոֆեսիոնալիզմը։
  • Կանոնակարգային համապատասխանություն – որոշ երկրներում և պայմանագրերում բեռների ապահովագրությունը պարտադիր է։

Ճիշտ ապահովագրության ընտրություն
Ճիշտ ապահովագրության ընտրությունը կախված է ապրանքի տեսակից, փոխադրման եղանակից, երթուղուց և ռիսկի մակարդակից։ Հուսալի լոգիստիկ գործընկեր ունենալը զգալիորեն հեշտացնում է այս գործընթացը։

Եզրակացություն
Բեռների ապահովագրությունը ժամանակակից լոգիստիկայի անբաժանելի մասն է։ Ընտրելով ճիշտ ապահովագրական լուծում՝ բիզնեսը պաշտպանում է իր ներդրումները, նվազեցնում ռիսկերը և ամրապնդում հաճախորդների վստահությունը գլոբալ շուկայում։

22.08.2025

Վալանտիս Գրուպ - բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած վայր

Վտանգավոր բեռների փոխադրում. ինչ պետք է իմանալ

 

 

Վտանգավոր բեռների փոխադրումը կարևոր և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է հատուկ պատրաստվածություն, կանոնակարգերի հստակ պահպանում և անվտանգության միջոցների ճիշտ կիրառում։ Անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է ներառում վտանգավոր բեռների փոխադրումը, ինչպես նաև ինչ պահանջներ են դրված միջազգային և տեղական իրավական ակտերով։

Ի՞նչ է վտանգավոր բեռը

Վտանգավոր բեռներ են այն նյութերն ու առարկաները, որոնք կարող են վտանգ սպառնալ մարդկանց, գույքին կամ շրջակա միջավայրին փոխադրման ընթացքում։ Դրանք կարող են լինել.

  • Պայթուցիկ նյութեր
  • Գազեր (սեղմված, հեղուկացված, դյուրավառ կամ ոչ դյուրավառ)
  • Դյուրավառ հեղուկներ
  • Թունավոր և վարակիչ նյութեր
  • Ռադիոակտիվ նյութեր
  • Քայքայիչ նյութեր

Այս նյութերը պահանջում են հատուկ մոտեցում՝ ապահովելու նրանց անվտանգ տեղափոխումը։

Ի՞նչ պետք է իմանալ նախքան վտանգավոր բեռների փոխադրումը

 

1. Օրենսդրական կարգավորումներ

Վտանգավոր բեռների փոխադրումը կարգավորվում է միջազգային և ազգային օրենսդրությամբ։ Դրանք սահմանում են բեռների անվտանգ տեղափոխման հիմնական կանոններն ու պահանջները։

 

Միջազգային համաձայնագրերից են․

 

ADR: Ճանապարհային վտանգավոր բեռների փոխադրման համաձայնագիր

RID: Վտանգավոր բեռների երկաթուղային փոխադրման կանոնակարգ

IMDG: Վտանգավոր բեռների ծովային փոխադրման կանոնակարգ

 

Տեղական օրենքներ

Յուրաքանչյուր երկիր ունի իր հատուկ օրենսդրությունը, որը լրացնում է միջազգային նորմերը։ Նախքան փոխադրումը սկսելը, համոզվեք, որ ձեր բեռը համապատասխանում է այդ պահանջներին։

 

2․Փաթեթավորում և մակնշում

Փաթեթավորումը և մակնշումը ոչ միայն պաշտպանում են բեռը ֆիզիկական վնասներից, այլև նվազեցնում են արտահոսքի և հնարավոր վթարների ռիսկերը։ Դրանք պետք է կատարվեն սահմանված կարգով՝ ապահովելով նյութերի անվտանգությունը և ճանաչելիությունը։ Թեև կարող են տարբեր բեռների և երկրների դեպքում փոքր-ինչ տարբերվել, դրանք հիմնականում ներառում են․

Փաթեթավորման հիմնական պահանջները

  1. Պաշտպանություն ֆիզիկական վնասներից: Փաթեթավորումը պետք է լինի դիմացկուն՝ բեռի տեղափոխման ընթացքում վնասներից խուսափելու համար։
  2. Արտահոսքի կանխարգելում: Հատուկ փաթեթավորման միջոցով պետք է կանխեն նյութերի արտահոսքը կամ փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ։
  3. Պետք է ընտրել համապատասխան փաթեթավորում, որը նախատեսված է տվյալ վտանգավոր նյութերի անվտանգ տեղափոխման համար՝ ապահովելով պաշտպանություն նյութի բնույթին համապատասխան հնարավոր ռիսկերից։

 

Մակնշման պահանջները

  1. Վտանգավորության դասի նշաններ: Բեռը պետք է պիտակավորված լինի՝ նշելով դրա վտանգավորության դասը (օրինակ՝ դյուրավառ, թունավոր, ռադիոակտիվ և այլն)։
  2. ՄԱԿ-ի համարը (UN Number): Յուրաքանչյուր վտանգավոր բեռ պետք է ունենա հատուկ նույնականացուցիչ՝ ՄԱԿ-ի համարը, որը տալիս է տեղեկատվություն բեռի տեսակի մասին։
  3. Տեղեկատվական պիտակներ: Պիտակները պետք է ներառեն տվյալներ բեռի պահպանման, տեղափոխման պայմանների, ինչպես նաև բեռի հետ վարվելու եղանակների մասին։

 

3․Համապատասխան փաստաթղթավորում
Վտանգավոր բեռների փոխադրումը պահանջում է մանրակրկիտ և ճշգրիտ փաստաթղթավորում՝ որը երաշխավորում է բեռի անվտանգությունը, համապատասխանում է օրինական պահանջներին և ապահովում է արագ ու արդյունավետ արձագանք արտակարգ իրավիճակներում։ Այս փաստաթղթերը ոչ միայն պարտադիր են կարգավորող պահանջների համար, այլև կարևոր միջոց են բոլոր ներգրավված կողմերի համար՝ ռիսկերը նվազեցնելու և պատասխանատվությունները հստակեցնելու նպատակով։

 

Հիմնական փաստաթղթերն են՝

  1. Փոխադրման փաստաթուղթ
    Ներկայացնում է բեռի մանրամասները՝ վտանգավորության դաս, քանակ, պահպանման պայմաններ։ Պարտադիր է միջազգային փոխադրման համար։
  2. Արտակարգ իրավիճակների հրահանգներ
    Պարունակում է քայլեր արտահոսքի, վթարի կամ այլ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար՝ նվազեցնելով մարդկանց ու շրջակա միջավայրի վտանգը։

 

Վալանտիս Գրուպը՝ Ձեր Գործընկերը Վտանգավոր Բեռների Փոխադրման Հարցում

Վալանտիս Գրուպը, որպես փորձառու լոգիստիկ ծառայություններ մատուցող, ամբողջությամբ հոգ է տանում բեռի փաստաթղթավորման և փոխադրման գործընթացների համապատասխանության մասին։ Մեր թիմը՝

  • Աջակցում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմանը՝ ապահովելով բեռի միջազգային և ազգային կարգավորող նորմերին համապատասխանությունը։
  • Ապահովում է, որ փոխադրամիջոցները լիովին համապատասխանեն բեռի տեսակին և օրենքով սահմանվող անվտանգության պահանջներին, ունենան համապատասխան կահավորում և սարքավորումներ։

Ընտրելով Վալանտիս Գրուպը, դուք կարող եք վստահ լինել, որ ձեր բեռը կտեղափոխվի ապահով և ժամանակին՝ անկախ բեռի վտանգավորության մակարդակից։ 

 Կապ հաստատեք մեզ հետ՝ փոխադրման գործընթացը վստահ ձեռքերում տեսնելու համար։

 

05.09.2024

Վալանտիս Գրուպ - բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած վայր

Ինչպե՞ս կրճատել լոգիստիկ ծախսերը

 

Ժամանակակից բիզնես միջավայրում լոգիստիկ ծախսերի արդյունավետ կառավարումը կարևոր է ընկերությունների համար։ Դա ոչ միայն խնայում է գումար, այլև բարձրացնում է բիզնեսի մրցունակությունը և շահութաբերությունը։ Valantis Group-ը, ունենալով ավելի քան 8 տարվա փորձ լոգիստիկայի ոլորտում, առաջարկում է մի շարք գործնական լուծումներ՝ օգնելու ընկերություններին նվազեցնել ծախսերը և բարձրացնել արդյունավետությունը։

Ահա մի քանի հիմնական մոտեցումներ, որոնք կօգնեն կրճատել լոգիստիկ ծախսերը։

 

1. Հավաքական բեռնափոխադրումների կիրառում

Հավաքական բեռնափոխադրումները (Consolidated Freight) թույլ են տալիս միավորել մի քանի պատվերներ մեկ փոխադրամիջոցի մեջ՝ զգալիորեն նվազեցնելով տեղափոխման ծախսերը։
Այս մոտեցումը հատկապես արդյունավետ է փոքր և միջին ծավալի բեռների դեպքում, որոնք առանձին տեղափոխելիս կարող են առաջացնել ավելորդ ծախսեր։
Valantis Group-ը առաջարկում է հավաքական բեռնափոխադրումներ՝ հաճախորդներին տրամադրելով ծախսարդյունավետ լուծումներ և անվտանգ փոխադրում։

2․Երթուղիների օպտիմալացում՝ ռեսուրսների խնայման համար

Ճիշտ պլանավորված երթուղիները ոչ միայն կրճատում են վառելիքի ծախսերը, այլև արագացնում են մատակարարումը։ Մեր թիմը օգնում է գործընկերներին ընտրել ամենաարդյունավետ երթուղիները՝ հաշվի առնելով երթևեկության խտությունը և ճանապարհային պայմանները։ Այսպիսով, ձեր բեռները ժամանակին կհասնեն նպատակակետ՝ նվազագույն ծախսերով։

3. Գործընկերային հարաբերությունների արդյունավետ կառավարում

Հուսալի և փորձառու գործընկերների հետ համագործակցությունը կարևոր պայման է ռիսկերի նվազեցման և ծառայությունների բարձր որակի ապահովման համար։ Valantis Group-ը, ունենալով լայն գործընկերային ցանց, հնարավորություն է տալիս իր հաճախորդներին օգտվել առավել շահավետ պայմաններից, մատչելի գներից և ծառայությունների լայն տեսականուց։

Մեր գործընկերների հետ երկարատև հարաբերությունները մեզ թույլ են տալիս առաջարկել որակյալ և ծախսարդյունավետ լուծումներ՝ նպաստելով ձեր բիզնեսի զարգացմանը։

4. Մուլտիմոդալ բեռնափոխադրումներ

Մուլտիմոդալ բեռնափոխադրումները համատեղում են տարբեր փոխադրամիջոցներ՝ մաքսիմալ արդյունավետություն և ծախսերի խնայողություն ապահովելու համար։ Օրինակ՝ բեռները կարող են տեղափոխվել ծովով երկար տարածությունների համար, այնուհետև բաշխվել ավտոմոբիլային փոխադրամիջոցներով։

Այս մոտեցումը թույլ է տալիս.

  • Նվազեցնել տեղափոխման ծախսերը երկար հեռավորությունների դեպքում։
  • Ընտրել ամենախնայող տրանսպորտային տարբերակները՝ առանց որակի վնասման։

Valantis Group-ը կօգնի ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բեռների համար՝ ապահովելով անվտանգություն և արդյունավետություն։

 

5. Պահեստավորման արդյունավետ կառավարում 

Պահեստավորումը լոգիստիկ ծախսերի կառավարման կարևոր տարր է։ Ճիշտ տեղակայված և օպտիմալ օգտագործվող պահեստը նվազեցնում է տեղափոխման ծախսերը, արագացնում առաքումները և ապահովում բեռների անվտանգ պահպանում։ Պլանավորման արդյունավետ մոտեցումը թույլ է տալիս խուսափել ավելորդ ծախսերից և ապահովել ժամանակին բաշխում։ Վալանտիսը կօգնի կազմակերպել տեղափոխումները դեպի պահեստ և պահեստից դեպի վերջնական վայրը՝ ապահովելով գործընթացի արդյունավետություն և անխափան աշխատանքը


Լոգիստիկ ծախսերի նվազեցումը պահանջում է համակարգված պլանավորում և գործնական կիրառելի լուծումների մշակում։ Valantis Group-ը, իր փորձառությամբ և հմտություններով, օգնում է բիզնեսներին օպտիմալացնել ծախսերը և բարելավել բեռնափոխադրումների արդյունավետությունը։

04.09.2024

Վալանտիս Գրուպ - բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած վայր

Ինկոտերմսի հիմնական տերմինները և դրանց նշանակությունը

 

Ինկոտերմսը (Incoterms) միջազգային առևտրային պայմանագրերի ստանդարտացված տերմիններ են, որոնք մշակվել են Միջազգային Առևտրային Պալատի կողմից՝ հստակեցնելու վաճառողի և գնորդի պարտականությունները: Դրանք թույլ են տալիս կողմերին որոշել, թե ով է կրում ապրանքի տեղափոխման ծախսերը և պատասխանատվությունը՝ իջեցնելով ռիսկերը և վեճերի հնարավորությունը:

Այս պայմանագրային տերմինները կիրառվում են արտահանուման և ներկրումներման ժամանակ։ Ինկոտերմսի տերմիններից շատերը հարմար են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մինչդեռ որոշները նախատեսված են միայն կոնկրետ տեսակի փոխադրումների համար։

Ձեզ ենք ներկայացնում ինկոտերմսի հիմնական տերմինները և դրանց բացատրությունը․

EXW (Ex Works/Գործարանից)
Վաճառողը տրամադրում է ապրանքը իր ձեռնարկությունում կամ այլ նշված վայրում, օրինակ՝ գործարանում կամ պահեստում: Գնորդը պատասխանատու է տրանսպորտային և մաքսազերծման բոլոր ծախսերի, ինչպես նաև ապրանքի տեղափոխման ռիսկերի համար:

FCA (Free Carrier/Մինչև բեռնափոխադրողի մոտ)
Վաճառողը մաքսազերծված ապրանքը փոխանցում է բեռնափոխադրողին՝ իր տարածքում բեռնում իրականացնելով։

FAS (Free Alongside Ship/Մինչև նավի կողքը)
Վաճառողը ապրանքը հասցնում է նավի մոտ, որից հետո բոլոր ծախսերն ու ռիսկերը անցնում են գնորդին։ Կիրառվում է միայն ջրային փոխադրումների դեպքում։

FOB (Free on Board/Մինչև նավի վրա)
Վաճառողը ապրանքը բեռնում է նավի, որից հետո բոլոր ծախսերն ու ռիսկերը անցնում են գնորդին։ Կիրառվում է միայն ջրային փոխադրումների համար։

CFR (Cost and Freight/Արժեքն ու փոխադրումը)
Վաճառողը հոգում է ապրանքը նշված նավահանգիստ տեղափոխելու ծախսերը, բեռնումից հետո ռիսկերը անցնում են գնորդին 

CIF (Cost, Insurance, and Freight/Արժեքը, ապահովագրությունն ու փոխադրումը)
Նման է CFR-ին, սակայն վաճառողը նաև ապահովագրում է ապրանքը մինչև նշված նավահանգիստ։

CPT (Carriage Paid To/Փոխադրումը վճարած մինչև)
Վաճառողը կազմակերպում և վճարում է փոխադրումը մինչև ընտրված վայր, իսկ ռիսկերը փոխանցվում են բեռնափոխադրողին։

CIP (Carriage and Insurance Paid To/Փոխադրումն ու ապահովագրությունը վճարած մինչև)
Նման է CPT-ին, սակայն վաճառողը նաև ապահովագրում է ապրանքը։

DAT (Delivered at Terminal/Հասցված է տերմինալ)
Վաճառողը պատասխանատու է բոլոր ռիսկերն ու ծախսերը՝ ապրանքը նշված տերմինալում բեռնաթափված տրամադրելու համար։

DAP (Delivered at Place/Հասցված է վայր)
Վաճառողը պատասխանատու է մինչև նշված վայրի առաքման համար, բայց բեռնաթափումը ներառված չէ։

DDP (Delivered Duty Paid/Տեղ հասցրած, մաքսը վճարած)
Վաճառողը հոգում է բոլոր ծախսերն ու ներմուծման տուրքերը՝ ապրանքը տրամադրելով գնորդին։

Ինկոտերմսի տերմինների ճիշտ ընտրությունը ձեր միջազգային առևտրային գործընթացները դարձնում է ավելի հստակ, անվտանգ և արդյունավետ։

 

05.09.2024

Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․